Uncategorized

ՀՀ 19-20-րդ դարի կրթությունը (նախագիծ)

19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի կրթությունը ճակատագրի բերումով 2 հատվածի բաժանված Հայաստանում: Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին հնարավորություններ է ստեղծել, որ հայկական մշակույթն ավելի սերտորեն առնչվի ռուսների հետ։ Արևմտահայ հատվածն ավելի շատ կրել է եվրոպական, հատկապես՝ ֆրանսական մշակույթի ազդեցությունը։ Հայ ժողովրդի մի խոշոր հատված, ապրելով աշխարհի տարբեր երկրներում և կրելով նրանց մշակութների ազդեցությունները, նույնպես ստեղծել է մշակութային մնայուն արժեքներ։ 19-րդ դարասկզբի հայ առաջավոր կրթօջախներից էին Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1815-1921), Աստրախանի Աղաբաբյան դպրոցները, Վենետիկի Մուրատ- Ռափայելյան և Ձմյուռնիայի Մեսրոպյան վարժարանները։ Արևելահայ կրթական գործում կարևոր էր Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի դերը։ Նրա շրջանավարտները մեծապես նպաստել են հայ գրականության, հրապարակախոսության, թատրոնի, գեղանկարչության, երաժշտության զարգացմանը։
1838 թվականի մարտին ցարական կառավարության հաստատած «Հայ լուսավորչական հավատի հոգևոր գործերի կառավարման կանոնադրությունը» («Պոլոժենիե») իրավունք է տվել Էջմիածնում հիմնելու հոգևոր ճեմարան, հայկական եկեղեցական 6 թեմերի (Արարատյան , Ղարաբաղի, Շամախու (Շիրվանի), Վրաստանի, Աստրախանի, Նոր Նախիջևան-Բեսարաբիայի) կենտրոններում բացել մեկական հոգևոր սեմինարիա կամ թեմական դպրոց, իսկ եկեղեցիներին կից՝ ծխական դպրոցներ։ Ազգային ինքնուրույն դեմք ունեցող կրթատուն են դարձել Երևանի գավառական և թեմական դպրոցները։ Այդ ժամանակաշրջանում Արևելյան Հայաստանում են տարբեր տիպերի ավելի քան 160 դպրոցներ (3890 աշակերտ, 194 ուսուցիչ)։

1860-ական թվականին կրթությունը նկատելի առաջընթաց է ապրել, դպրոցներից հեռացվել են թերուս վարժապետներն ու տիրացուները, ստեղծվել են մշակութալուսավորական, հրատարակչական, թարգմանչական, գրավաճառային, գրադարանային, գրաճանաչության տարածման և այլ ընկերություններ։ Դպրոցների կառավարումը հանձնվել է ընտրովի հոգաբարձություններին։ Կրթության հիմն, կենտրոն է դարձել եկեղեցածխական դպրոցը՝ 2-3 տարի ուսման տևողությամբ, դասավանդվել են հայերեն և ռուսերեն, վայելչագրություն, թվաբանություն, երգեցողություն, կրոն և այլն։
19-րդ դարի 1-ին կեսը և հատկապես 1850- 1860-ական թվականներին եղել են հայ ազգային դպրոցի գաղափար, որոնումների շրջան, հայ գործիչները մշակում էին ազգային լուսավորության ծրագրեր։ Կարևորելով դպրոցի դերը մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակման մեջ՝ նրանք ամեն կերպ աջակցել են հասարակ ժողովրդի շնորհալի զավակներին, որպեսզի նրանք նույնպես պատշաճ կրթություն ստանան։ Դպրոցի ժողովրդականացման համար առանձնահատուկ նշանակություն է ունեցել աշխարհաբարիր։
1870-ական թվականներին բացվել են հոգևոր կամ վիճակային դպրոցներ, որտեղ ուսուցումը 6-8 տարի էր։ Դասավանդվել են Հայաստանի, Ռուսաստանի և ընդհանուր պատմություն, աշխարհագրության, բնագիտության, գծագրություն, հանրահաշիվ, ֆիզիկա,, մարդակազմություն, երկրաչափություն և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև աղջիկների կրթությանը։ Օրիորդաց նշանավոր կրթօջախներից էին Մարիամ-Ղուկասյան, Հռիփսիմյան, Գայանյան (երկուսն էլ՝ Երևան), Մարիամյան-Հովնանյան, Գայանյան (երկուսն, Եղիսաբեթյան, Արղությաև և այլ դպրոցներ։ Հայ դպրոցի առավել բարձր տիպը միջնակարգ թեմական դպրոցն էր՝ հիմնականում աշխարհիկ։
1885 թվականին ցարական իշխանությունը վարել է հայկական դպրոցները փակելու քաղաքականություն, որը լրջորեն սպառնացել է ազգային կրթության հետագա զարգացմանը։ Մեկ տարի անց, սակայն, թույլատրվել է վերաբացել հայկական դպրոցները՝ սահմանափակելով տարրական ուսուցմամբ։ Հայկական դպրոցի համար այն գոյատևման պայքարի շրջան էր. հայկական բարեգործ, ընկերություններն ընդլայնել են կրթությանը հատկացրած իրենց օգնությունը, նոր դպրոցներ են բացել, տրամադրել նյութական միջոցներ և այլն։ 1890-ական թվականներին խստացվել են ցարական հետապնդումները, իսկ 1895 – 1896 թվականին հայկական դպրոցները կրկին փակվել են, առաջադեմ մտավորականներին կալանավորել են կամ աքսորել։ Մի շարք կրթօջախներում այդ առիթով աշակերտ, տևական հուզումներ են բռնկվել, որոնք, ի վերջո, տվել են իրենց արդյունքը. 1905 թվականին, վախենալով հակամիապետական տրամադրությունների սրվելուց, ցարը հայկական դպրոցների վերստացման հրամանագիր է ստորագրել։
Արևելյան Հայաստանի և գաղթավայրերի կյանքում շրջադարձային էին հատկապես 1860-1870-ական թվականներին։ Ստեղծվել են մի շարք մշակութային ընկերություններ և ուսումնական հաստատություններ։ Վանում, Մուշում, Էրզրունում, Խարբերդում և այլուր բացվել են նախակրթարաններ։ Բարձր տիպի ուսումնական հաստատություններ են հիմնադրվել Կոստանդնուպոլսում, Ջմյուռնիայում, Վենետիկում, Կալկաթայում և այլ քաղաքներում։ կրթական կյանքն ուղղորդող կենտրոնը Կոստանդնուպոլիսն էր։ Դարասկզբին այնտեղ հիմնվել են եկեղեցիներին կից շուրջ 40 թաղային դպրոցներ։ Տարբեր տարիների Կոստանդնուոլսում գործել են շուրջ 50 մասնավոր դպրոցներ։ Նշանավոր էին պատրիարքարանի դպրոցը ( 1719-1826), որի հիման վրա ստեղծվել է Պեգճյան մայր վարժարանը (գործում է1830 թվականից), Սկյուտարի ճեմարանը ( 1838-1859, փոքր ընդմիջումներով), Նարեկյան վարժարանը ( 1846-1895), որի հիման վրա բացվել է Եսայան վարժարանը (գործում է 1895 թվականից), Պերպերյան վարժարանը ( 1876-1934)։ 1870-ական թվականների սկզբին Արևմտյան Հայաստանում և Թուրքիայումգործել են 450-ից ավելի հայկական դպրոցներ՝ ավելի քան 24 հազար աշակերտով, իսկ 20-րդ դարի սկզբին՝ 800-ից ավելի (առանց Կոստանդնուպոլսի) դպրոց՝ 82 հազար աշակերտով և ավելի քան 2150 ուսուցչով։
Արևմտահայերի կրթական կյանքում մեծ դեր են խաղացել Մխիթարյանների հիմնած Վենետիկի Մուրատ-Ռափայելյան (1836-1998) և Փարիզի Սամվել Մուրադյան ( 1846-1846, ընդմիջումներով) վարժարանները։ Հիշարժան են Սուրբ Ամենափրկիչ վանքի դպրոցը (հիմնդրվել է՝ 17-րդ դարի 1-ին կեսին)՝ Նոր Զուզայում, Մեսրոպյան վարժարանը ( 1799-1922)՝ Ջմյուռնիայում, Հայոց մարդասիրական ճեմարանը (հիմնադրվել է՝ 1821)՝ Կալկաթայում, Սանդուխտյան-Մարիամյան ( 1870-1915), Երամյան ( 1878- 1915), Կեդրոնական ( 1881-1896) վարժարանները՝ Վանում, Սանասարյան վարժարանը (1881-1915)՝ Կարինում, և այլն։ Մանկավարժական առաջին կրթական հաստատությունը Վանի վարժապետանոցն էր (1878-1881)։ 19-րդ դարի 2-րդ կեսի նշանավոր հոգևոր բարձրագույն ուսումնական հաստատություն էր Արմաշի դպրեվանքը (1889-1915). պատրաստել է նաև ուսուցիչներ։
Կիլիկյան Հայաստանի կրթական կենտրոնները նույնպես բավական աշխույժ են եղել։ Ամենանշանավորն Այնթապմ էր, որտեղ գործել են և՝ ազգային, և՝ միսիոներ, բազմաթիվ կրթական հաստատություններ՝ Կիլիկյան գիշերօթիկ ճեմարանը, Վարդանյան, Ներսիսյան ու Հայկանուշյան դպրոցները, Կեդրոնական Թուրքիո քոլեջը, օրիորդաց ուսումնարանը և այլն։ 1914 թվականին այնտեղ կային 14 հայկական ազգային և մասնավոր, ինչպես նաև 10 այլ դպրոցներ, որտեղ սովորել է մոտ 3500 աշակերտ։ Մեծ եղեռնից հետո Արևմտյան Հայաստանում կրթական գործը լիակատար անկում է ապրել։
Աղբյուր ՝ Վիկիպեդիա ազատ հանրագիտարան:

Ժողովրդական կրթության և գիտության դրական տեղաշարժը 19-դր դարում

Խորհրդային ժողովուրդների մեջ հայ ժողովուրդը առավել հակվածություն ուներ դեպի կրթություն: Դեռևս 1940-41թթ. Ուսումնական տարում <>:
1970թ. Դրությամբ Հայաստանում գործում էր ավելի քան 1500 հանրակրթական դպրոց՝ 634 հազար աշակերտներով: Ուսուցիչների թիվը հասնում էր 32 հազարի: Հետևաբար յուրաքանչյուր գյուղ չէ, որ ունեցել է իր դպրոցը և մի գյուղում սովորել են հարակից գյուղերից աշակերտներ ևս: Նույն 1970թ. Դրությամբ հանրապետության 12 բուհերում սովորել է ավելի քան 53 հազար սովորող, 43 հազ մարդ մասնագիտական կրթություն է ստացել 60 տեխնիկումներում և այլ ուսումնական հաստատություններում: Իսկ 20 հազար պատանիներ և աղջիկներ ստացել են պրոֆտեխնիկական կրթություն: Հանրապետության յուրաքաչյուն երրորդ բնակիչ սովորել է, իսկ 10 հազար բնակչին ընկնող սովորողների թվով Հայաստանը առաջ է անցել Ֆրանսիայից, Իտալիայից և Անգլիայից:
1966-ից մինչև 1971 թվականը Հայաստանում զգալի աշխատանքներ են իրականցվել դպրոցական ծրագրերի կատարելագործման առումով: Շատ ուսումնական առարկաներ արդեն 1970-71 ուս. Տարում դասավնդել են նոր ծրագրով, մշակվել ու հրապարակվել են 41 անուն նոր դասագրքեր:
1967- 1970 թվականներին կառուցվում է 285 դպրոցական շենք՝ 194 հազ. Աշակերտական տեղով: Արական սեռի շրջանավարտների համար զինվորական ծառայությունը խորհրդային բանակում հետածգվում էր այնքան ժամանկ, ինչքան նրանք իրականցնում էին մանկավարծական աշխատանք՝ ըստ նշանակման գյուղական վայրերում:
1966-71 թթ. Ընթացքում շարունակվել է կարևորագույն տեղ հատկացնել պրոֆտեխկրթությանը: 1971թ. Դրությամբ Հայաստանում գործել է 56 ուսոմնարան, որտեղ 160 մասնագիտություներով սովորել են ավելի քան 20 հազար պատանիներ և աղջիկներ: Նախատեսվել է ուսումնարանների թիվը ընդլայնել՝ հասցնելով 85-ի, իսկ սովորողների թիվը 100 հազարի:
1976թ. Հունվարի դրությամբ հանրապետությունում գործում է 75 պրոֆտեխնուսումնարաններ՝ 35,000 սովորողներով: 1971թ. Համեմատությամն սովորողների թիվը աճել էր15,000-ով:
1975 թ. Բացվեց Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Բարձրագույն ուսումնական հաստատությունրի թիվը Հայաստանում դարձավ 13-ը:
Ավելանում էր այն ծնողների թիվը, որոնք իրենց երխաներին ձգտում էին տանել ռուսական դպրոցներ, որվհետև Խորդհային Հայաստանի կուսակցական և պետական մարմիններում գրականությունը հիմնականում ռուսերեն էր:
Ի մի բերելով հարկ ենք համարում նշել
1 Խորհրդային կրթական համակարգը գիտելիքների մատուցման տեսանկյունից կրում էր համկողմանի բնույէ:
2 Ժողովրդական կրթության կազմակերպման ամբողջ նյութական հոգածությունը կրում էր պետությունը: Կրթությունն անվճար էր:
3 Միջնակարգ կրթությունը պարտադիր էր:
4 Պետությունը խրախուսում է միջնակարգ մասնագիտական հաստատություններին, քանզի մասնագետ էին պատրաստում ժողտնտեսության տարբեր ճյուղերի համար:
5 Բարձրագույն կրթական համակարգերում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները խրախուսվում էին կրթաթոշակով:
Աստղաֆիզիկայի զարգացման բնագավառում ձեռք բերած հաջողությունների համար Բյուրականի աստղադիտարանը պարգևատրվում է Լենինի շքանշանով:
Հաջողություններն ակնհայտ էին նաև ֆիզիկայի բնագավառում: ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում լուրջ հետազոտություններ են կատարվում կարծր մարմնի ՝ ֆիզիկայի, քվանտային օպտիկական էլեկտրոնիկայի, էլեկտրամագնիսական փոխազդեցությունների բնագավառում:
Զարգացում է ապրում քիմիական գիտությունը:Այն ընդգրկում է նուրբ օրգանական սինթեզի, քիմիական ֆիզիկայի և այլն:
Մյուս հիշարռան գիտական հիմնարկը ընդհանուր և անօրգանակն քիմիական ինստիտուտն էէ, որի հետազոտական հիմնական ուղվածությունը հանքային հումքի կոմպլեքսային վերամշակումն էր:
Ինստիտուտն ստեղծվում է փորձարարական գործարան, որի հիման վրա արդեն 1970 թ. Կառուցվում է Հրազդանի լեռնաքիմիակն կոմբինատը:
1960-ական թթ. Վերջերին- 1970- ականների սկզբին Երևանի մաթեմաթիկական մեքենաների մշակման և պատրաստման ուղղությամբ:
1966 70 թթ. Կարևոր հետազոտություններ են կատարվում նաև կենսաբանակն գիտությունների՝ կենսաքիմիայի, ֆիզիոլոգիաիայի, մոլեկուլյան կենսաբանության և այլ բնագավառներ:
Աղբյուր ՝ Խորհրդհայ մշակությը 1956-90-ական թվականներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s